Չինաստանում եղանակի վատթարացումից ջրամբարների պատվարը վտանգված է (Ֆոտո)![]() 22 հուլիսի 2020 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի փոքրիկ ջրամբարի պատվարը հունիսի 7-ին վնասվել է և ջրամբարից ջուրը լցվել է այգիներ, ճանապարհներ, Շազիքսի գյուղ։ Պատճառն օրեր տևած հորդառատ անձրևներն են։ Մարդկային զոհեր չկան, հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ տեղական ԶԼՄ-ները չեն լուսաբանել հեղեղումը։ Լուսանկարում Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանի Յանշո քաղաքն է՝ ողողված Լի գետով, հունիսի 7-ին` Տրանսպորտային միջոցով մարդիկ դամբի վրա, որը փլուզվել է Շազիքսի ջրամբարում հորդառատ անձրևի հետևանքով, հուլիսի 16-ին` Այս դամբի կառուցումն ավարտվել է 1965-ին, այն նախատեսված է 195,000 խմ ջուր պահելու համար։ Բավարար է օլիմպիական չափսի 78 լողավազան լցնելու և Շազիքսի գյուղացիների ոռոգման կարիքները բավարարելու համար: Եղանակի վատթարացումն իսկական փորձություն է դարձել երկրի մոտ 96,000 ծերացող դամբերի համար։ Նշվում է, որ դամբերի տարածքներում ներկայումս զգալիորեն ավելի շատ մարդ է բնակվում, քան երբ դրանք կառուցվում էին։ Դամբերը ծառայում են գետերի և ծովերի առափնյա ցածրավայրերը ողողումից պաշտպանելու, ջրանցքները թմբապատելու (պաշտպանական դամբեր) համար, ինչպես նաև ջրի հոսքի հունը կարգավորելու և ուղղելու, նավարկության պայմանները լավացնելու նպատակով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |