Belavia-ն վերսկսում է Երևան-Մինսկ թռիչքները

Belavia-ն վերսկսում է Երևան-Մինսկ թռիչքները

PanARMENIAN.Net - Բելառուսական Belavia ավիաընկերությունը վերականգնում է ամբողջական ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ. մասնավորապես հուլիսի 30-ից վերսկսում են Մինսկ-Երևան-Մինսկ օրական ավիաթռիչքները։ Այս մասին հայտնում է ավիաընկերությունը Facebook-ում։

Ավիահաղորդակցությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,231,967, մահացածների՝ 623,491։ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 36,162 է, Բելառուսում՝ 66,521։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---