25 մլն դրամ Տավուշին՝ հակառակորդի հասցրած վնասների վերականգնմանը23 հուլիսի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետևանքով Տավուշի մարզին մոտ 150 մլն դրամի վնաս է հասցվել, ՀՀ պետբյուջեում վերաբաշխում կլինի և հրատապության կարգով մարզպետարանին 25 մլն դրամ կտրամադրվի՝ վնասի մի մասը վերականգնելու համար, Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարի խոսքով՝ առաջարկվում է գումարի մի մասը շուտ հասցնել վերականգնման աշխատանքների համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Կառավարությունն այս փուլում աշխատանքները սկսելու համար է գումար հատկացնում՝ հետագա լայնածավալ աշխատանքներին ընդառաջ։ Ըստ վարչապետի՝ սահամանմերձ գյուղերի նկատմամաբ վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն է պետք։ «Կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ գյուղերը միևնույն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին այս տրամաբանությամբ։ Մենք պետք է այս տրամաբանությունը փոխենք, սահամանպահ գյուղերը պետք է ոչ միայն վերականգնվեն, այլ մենք դրանց վերականգնման կոնկրետ ռազմավարություն պետք է ունենանք։ Պետք է արձանագրենք, որ սահմանապահ գյուղերում ոչ թե ՀՀ-ն ավարտվում է, այլ` սկսվում»,- ասել է վարչապետը՝ նշելով սրա վերաբերյալ արդեն քննարկումներ եղել են։ Փաշինյանի խոսքով՝ այդ գյուղերում քաղաքաշինական լուրջ աշխատանք պետք է կատարվի։ Քաղաքաշինության պետական կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանն էլ նշել է, որ մարզպետարանից խմբեր են աշխատում, ճշգրտումներ են անում, 7 տան վերականգնման, ևս 10-ի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ազգային-ճարտարապետական ոճով թաղամասերի նախագծում, որը կտրամադրվի կարիքավորների խմբի։ Վարչապետը փաստել է, որ ավերված տները պետբյուջեի միջոցով պետք է վերականգնվեն` ձևավորելով նոր միջավայր։ Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |