Գեյթսը հերքում է մարդկանց չիպավորման մասին իր անվան շուրջ միֆերը23 հուլիսի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու դեղամիջոցներ ստեղծելու հետազոտություններին միլիոնավոր դոլարներ նվիրաբերած, միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հերքել է դավադրապաշտական տեսությունները, որոնցով նա մեղադրվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միջոցով մարդկանց չիպավորելու ցանկության համար։ Այս մասին գայտնում է CNBC-ն։ Գեյթսը հղում է արել Yahoo News/YouGov-ի ուսումնասիրությանը, որը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում ապրող մեծահասակների 28%-ը հավատում է, որ նա պլանավորում է պատվաստանյութի միջոցով մարդկանց մեջ սարքեր տեղադրել՝ նրանց տեղաշարժին հետևելու համար։ Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։ Microsoft-ի հիմնադիրը պատվաստանյութերի, թեստավորման և բուժման ոլորտներում փորձագետ է։ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, ֆոնդ են հիմնադրել, որի միջոցով փորձում են պայքարել մալարիայի, ՄԻԱՎ-ի, պոլիոմիելիտի դեմ։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |