ՀՀ-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգի ստորաբաժանումներն ԱԹՍ-ների հակազդման նոր մեթոդներն են ուսումնասիրում![]() 23 հուլիսի 2020 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ից մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի հակազդման մեթոդները։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Վարժանքների ընթացքում մշակվելու են ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։ Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները։ 2016 թվականից վավեցրացվել է հայ-ռուսական միացյալ ՀՕՊ համակարգի համաձայնագիրը։ Հայտարարվել է, որ դրա նպատակը հակաօդային համատեղ պաշտպանություն իրականացնելն է: Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային ստորաբաժանումները շարքից հանել են ադրբեջանական կողմի 14 անօդաչու սարք, որոնցից 13-ը Տավուշում և մեկն Արցախում։ ![]() ![]() «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |