Պատգամավոր Բագրատյանը լքում է ԱԺ ԲՀԿ խմբակցությունը

Պատգամավոր Բագրատյանը լքում է ԱԺ ԲՀԿ խմբակցությունը

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այս մասին նա տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Ըստ կանոնադրության՝ նա կարող է շարունակել իր պատգամավորական գործունեությունը՝ հանդես գալով որպես անկախ պատգամավոր։

2020 թվականի փետրվարին ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքել էր նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

ԲՀԿ-ն յոթերորդ գումարման ԱԺ-ում երկրորդ ամենամեծ և ընդդիմադիր ուժն է՝ ընտրված 26 մանդատով։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---