Բոլիվիայում 5 օրում ենթադրաբար կորոնավիրուսից մահացածների 420 դի են գտել

Բոլիվիայում 5 օրում ենթադրաբար կորոնավիրուսից մահացածների 420 դի են գտել

PanARMENIAN.Net - 5 օրում Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի և ամենախոշոր քաղաքի՝ Սանտա Կրուզի փողոցներում, մեքենաներում և բնակարաններում հայտնաբերվել է 420 մարմին։ Համարվում է, որ մահացածների 80-90%-ը հիվանդ է եղել կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Բոլիվիայում կորոնավիրուսի հետևանքով պաշտոնապես մահացել է 2328 մարդ, սակայն ենթադրաբար մահացածների թիվը զգալիորեն ավելի մեծ է։

Պարբերականը գրում է, որ ստեղծված իրավիճակն ավելի է նվազեցնում շանսերը, որ երկրում սեպտեմբերին հնարավոր կլինի անցկացնել նախագահական ընտրությունները:

Բոլիվիան պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Հուլիսի 23-ի դրությամբ երկրում 64,135 վարակված կա։ Առողջացել է 19,721 մարդ:

Photo: Juan Karita/AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---