Սահմանապահ Չինչին գյուղում եռյակ է ծնվել

Սահմանապահ Չինչին գյուղում եռյակ է ծնվել

PanARMENIAN.Net - Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին եռյակ է լույս աշխարհ բերել։ Լուրը հայտնել է դպրոցը Facebook-ում։

Ուսուցչուհին ապրում է Չինչին գյուղում։ Նա գալիս է Ներքին Կարմիրաղբյուր դասացվանդելու։

Տավուշում հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերի ընթացքում հակառակորդի կողմից հրետակոծված բնակավայրերի թվում է նաև Ներքին Կարմիրաղբյուրը։ Կառավարությունը հուլիսի 23-ին որոշել է 25 մլն դրամ տրամադրել Տավուշին՝ հակառակորդի հասցրած վնասների վերականգնման համար։

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը Երևանից 192 կմ հեռավորության վրա է, իսկ մարզկենտրոն Իջևանից՝ 59: Այն հիմնադրվել է մոտ 200 տարի առաջ: Բնակիչները հիմնականում Ղարաբաղից տեղափոխվածներ են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---