Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Տավուշում մարտական գործողությունները![]() 24 հուլիսի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սրացումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուսական կողմն անհրաժեշտ է համարել հավասարակշռված մոտեցումներ ցուցաբերել և զսպող ազդեցություն ունենալ կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգություն ապահովելու, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։ Նախարարները համաձայնություն են ձեռք բերել զարգացնել Մոսկվայի և Անկարայի միջև գործակցությունը՝ տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով: Թուրքիան հուլիսի 12-ից Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններից հետո մի քանի անգամ ընդգծված հակահայկական հայտարարություններ է արել՝ նշելով, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։ Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը ձեռնարկել է գրոհ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ, ետ շպրտվել: Հուլիսի 22-ից հարաբերական կայուն իրավիճակը պահպանվում է
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |