ՀՀ-ում թոքերի օդափոխության 493 սարք կա․ Ձեռք են բերվել Չինաստանից և Շվեյցարիայից![]() 24 հուլիսի 2020 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հուլիսի 20-ի դրությամբ թոքերի արհեստական օդափոխության 493 սարք կա, PanARMENIAN.Net ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից։ 2020-ի ընթացքում ձեռք բերված արհեստական օդափոխության սարքերը Չինաստանի և Շվեյցարիայի արտադրության են: Նախարարությունից հայտնել են նաև, որ ընթացիկ տարում ռուսական արտադրության ԹԱՕ սարքեր ձեռք չեն բերել: Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։ Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |