Հուլիսի 24-ին «Ձյունիկ սառնարանի» շենքի պայթեցումը կշարունակվի![]() 24 հուլիսի 2020 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին՝ ժամը 17:00-ին, պայթեցման եղանակով փլեցվելու է Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեով «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Տեղում հերթապահելու է հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պայթեցումն իրականացնելու է «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Հուլիսի 8-ին պայթեցվել էր շենքի միայն մաքսային պահեստի հատվածը՝ մեջտեղի հատվածում տեղադրված 8 վերելակի պատճառով։ Սեփականատերը խնդրել էր դրանք չպայթեցնել, նրան լրացուցիչ ժամանակ էր տրվել։ «Շենքը 7 օր վառվել է, 7 օրվա ընթացքում բետոնն ընդարձակվել է։ Մեծ քանակությամբ ջուր է օգտագործվել հրդեհի մարման համար։ Այդ բարձր ջերմաստիճանը և ջրով սառեցնելը պատճառ են հանդիսացել, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ հարկերի բետոնը ամբողջությամբ քայքայվի»,- շենքի պայթեցումն այսպես է բացատրել «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ գլխավոր ինժեներ Վազգեն Պետրոսյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |