Հոլիվուդը գուցե ամառային պրեմիերաներն 1-ին անգամ ԱՄՆ-ից դուրս ցուցադրի![]() 24 հուլիսի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդը պատրաստվում է հրաժարվել բլոկբաստերների միաժամանակյա համաշխարհային պրեմիերաներից՝ պայմանավորված ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակով։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը։ Բլոկբաստերները խոշոր բյուջեով, մեծ թվով հանդիսատեսի համար նախատեսված կոմերցիոն ֆիլմերն են։ Օրինակ՝ Disney և Warner Bros. խոշոր կինոստուդիաները պատրաստվում են Mulan և Tenet ֆիլմերը ցուցադրել այն երկրներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով փակված կինոթատրոններն արդեն վերաբացվել են։ Կինոարտադրության ոլորտում կարծում են, որ եթե ամառվա երկու խոշոր պրեմիերան առաջինը ցուցադրվեն ԱՄՆ-ից դուրս, դա կլինի ֆիլմերի՝ աշխարհում միաժամանակ ցուցադրման մոտ տասնամյա մարտավարության խախտում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |