BTS-ի օնլայն համերգը՝ Գինեսի ռեկորդների գրքում․ Աշխարհում ամենամասշտաբայինն է![]() 24 հուլիսի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական BTS խմբի՝ հուլիսի 14-ին կայացած առցանց համերգը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում․ այն պատմության ամենամասշտաբային օնլայն համերգն է, որի հեռարձակմանը հետևել է 756,000 մարդ՝ 100-ից ավելի երկրից։ Ըստ հաշվարկների՝ հանդիսականի այդ քանակը 15 մարզադաշտ կարող էր զբաղեցնել, փոխանցում է Bird In Flight-ը։ Օնլայն համերգի տոմսերը, որի ընթացքում խումբը 20 երգ է կատարել, արժեցել են $25: BTS խումբը Գինեսի գրքի ռեկորդակիր է դարձել նաև Հրվ. Կորեայում ամենաշատ վաճառված ալբոմների, Twitter-ում ամենաշատ ներգրավվածության համար։ Բացի այդ, նրանց On երգի տեսահոլովակը 24 ժամում 45 մլն դիտում է հավաքել՝ YouTube-ում համաշխարհային ռեկորդ սահմանելով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |