ԱՆ․ Ինքնամեկուսացածների քարտեզում կերևան նաև նրանց տարիքն ու սեռը, վարակման օրը24 հուլիսի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ով ինքնամեկուսացած քաղաքացիների մասին տվյալներ ներառող քարտեզում որոշ փոփոխություններ են արվել. այն ավելի ինտերակտիվ է դարձել, հնարավոր է տեսնել պացինետի մոտ վարակի հաստատման օրը, նրա տարիքը և սեռը, հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100 մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը»,-գրել է Նիկողոսյանը։ Նա հայտնել է, որ հասանելի է նաև քարտեզի հավելվածը։ Ինքնամեկուսացած քաղաքացիների տվյալները ներառող քարտեզն ընդգրկում է ողջ ՀՀ-ն։ Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։ Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |