Իտալիան կարգելի ՀՀ-ում եղածների մուտքն իր տարածք մինչև հուլիսի 31-ը

Իտալիան կարգելի ՀՀ-ում եղածների մուտքն իր տարածք մինչև հուլիսի 31-ը

PanARMENIAN.Net - Վերջին 14 օրը մի շարք երկրներում, այդ թվում` ՀՀ-ում եղած մարդկանց մուտքն Իտալիա կարգելվի մինչև հուլիսի 31-ը, հայտնում է երկրի կառավարության պաշտոնական կայքը։

«Հուլիսի 9-31-ն արգելվում է Իտալիա մուտք գործել ցանկացած անձի, ով վերջին 14 օրը գտնվել է կամ անցել է հետևյալ երկրներից մեկով՝ Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Կոսովո, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Օման, Պանամա, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն և Սերբիա»,- նշվում է կառավարության հայտարարության մեջ:

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։ Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։

Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցնում է 245,000-ը, 35,000-ից ավելի մարդ է մահացել։ Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի օջախներից մեկն էր, այժմ երկիրը վարակի հաստատված դեպքերի թվով զիջում է միայն Իսպանիային։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---