«Սպայկան» ազատել է Մոսկվայի «Ֆուդ Սիթիում» իր տաղավարը![]() 25 հուլիսի 2020 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերությունն ազատել է «Ֆուդ Սիթի» շուկայում ունեցած տաղավարը այն բանից հետո, երբ շուկայի ադրբեջանցի տերերն արգելել էին Հայաստանից ներմուծված միրգ-բանջարեղենի վաճառքն առևտրի կենտրոնում։ Այս մասին հայտնել է ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, փոխանցում է Armlur.am-ը։ «Մենք իրենց պահվածքից անմիջապես հետո մեր հարաբերությունները խզեցինք և տաղավարն ազատեցինք։ Այսինքն, մենք չենք էլ ուզում իրենց հետ աշխատել ու գումար վճարել»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։ Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ եթե իրենք չեն թողնում իրենց սեփականության տակ հայկական ապրանքը վաճառվի, ապա դա այդքան էլ մեծ խնդիր չէ։ «Այս ամենն ուղղորդվում է Ադրբեջանի դեսպանատան, հատուկ ծառայությունների կողմից. ազգամիջյան կոնֆլիկտ են ուզում հրահրել Ռուսաստանի տարածքում և դա ոչ մեկին, իհարկե, պետք չէ, հատկապես՝ ռուս հասարակությանը»,- նշել է Բաղդասարյանը։ Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։ Մոսկվայում Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում «Ֆուդ Սիթիում», արգելել էին հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։ Հայ ֆերմերները պատմում են, որ իրենց առաջարկել էին հանել հայկական տարբերանշանը և անցկացնել շուկա։ Նրանք հրաժարվել էին։ Հուլիսի 18-ին ՀՀ դեսպանատան և գործարարների ջանքերով հայ մատակարարներին գյուղմթերքի իրացման 3 այլ կետ էր առաջարկվել։ Այնուհետև հուլիսի 19-ին ՀՀ դեսպանը հայտնել էր, որ «Ֆուդ Սիթին» համաձայնել է ընդունել հայկական գյուղմթերքը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |