Հուլիսի 18-25-ը ՊԲ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է մոտ 2300 կրակոց

Հուլիսի 18-25-ը ՊԲ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է մոտ 2300 կրակոց

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 2300 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

Առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---