ՌԴ հայերի միություն․ Ադրբեջանցիների հետ միջադեպում ձերբակալված 7 հայ ազատ է արձակվել25 հուլիսի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում՝ Լյուբերցիում, ձերբակալված 7 հայ դիմել է Ռուսաստանի հայերի միության թեժ գծին, նրանք հուլիսի 25-ի առավոտյան ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ՌՀՄ ֆեյսբուքյան էջը: Հայտնի է, որ Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպից հետո ընդհանուր 13 ձերբակալված կար։ ՌՀՄ-ն հորդորել է չտրվել նաև ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված իրենց հայրենակիցների հուզական վիճակի վրա խաղացող նորաթուխ «հասարակական գործիչների» սադրիչ ելույթներին: «Այդ տխրահռչակ գործիչները ոչինչ չեն որոշում անգամ իրենց ընտանիքում, սակայն հանուն ֆեյսբուքյան լայքերի անպատասխանատու կոչեր են հրապարակում և ելույթ ունենում իրենց ժողովրդին և երկիրը խայտառակող ուղիղ եթերներում՝ վնասելով և խառնելով մեր համայնքը: Զգոնություն: Հանգստություն: Կապ ենք պահպանում միմյանց հետ», - գրել է ՌՀՄ էջը: Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։ Մոսկվայում հուլիսի 23-ի երեկոյան ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ֆեյսբուքյան էջերից մեկում տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբ ադրբեջանցի հավաքվել է մեքենայում գտնվող հայի շուրջ, ոտքերով հարվածել մեքենային, ծեծել վարորդին։ Մեկ այլ խումբ այգում ոտքերով մի քանի անգամ հարվածել է հային և հարցրել՝ «Ղարաբաղն ումն է»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |