Մոսկվայում ևս 9 անձ է ձերբակալվել հայ-ադրբեջանական բախումներին մասնակցելու համար25 հուլիսի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ոստիկանությունը Մոսկվայում ևս 9 անձի է ձերբակալել, ովքեր մասնակցել են քաղաքում հայ-ադրբեջանական բախումներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ոստիկաններն անօրինական գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալել են 9 մարդու։ Հուլիսի 24-ին Մոսկվայի տարածքում քաղաքացիների միջև կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել։ Մասնավորապես, մի տղամարդ մարմնական վնասվածք է ստացել, վնասվել է խանութի ապակին։ Մեկ այլ միջադեպի ժամանակ անհայտ անձինք կոտրել են ՓԲԸ-ի սրճարանի և ավտոլվացման կետի ապակիները, ինչի արդյունքում ապակու բեկորներից մի այցելու վնասվածք է ստացել»,- հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ քրգործեր կան հարուցված խուլիգանության հոդվածով։ Մոսկվայի ոստիկանությունից, հայտնել են նաև, որ իրակականցվում են քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքերը պարզելու և կասկածյալների ձերբակալելու ուղղությամբ։ Ոստիկաններն ընդգծել են, որ ճնշվելու է հասարակական կարգի ցանկացած խախտում և հիշեցրել, որ համաձայն ՌԴ միգրացիոն օրենքների օտարերկրացիների համար երկիր մուտքը կարող է սահամանփակվել 5 տարով։ Հուլիսի 24-ի գիշերը մոսկովյան Մարինո թաղամասում հայերի և ադրբեջանցիների միջև հերթական բախումն էր եղել։ Օրվա ընթացքում նմանատիպ տարբեր բախումներ են եղել նաև քաղաքի այլ հատվածներում։ Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Բախումներ են եղել նաև Լոնդոնում, Լոս Անջելեսում։ Ավելի վաղ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը խնդրում է երկրում ապրող հայրենակիցներին չտրվել որևէ սադրանքի, հանգստյան օրերին լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |