Մսի կոմբինատում աշխատանքային պայմանները կարող 8 մ վրա կորոնավիրուսի փոխանցման պատճառ դառնալ![]() 25 հուլիսի 2020 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ կորոնավիրուսը կարող է փոխացվել նաև 8 մ հեռավորության վրա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հելմհոլցի անվան վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման կենտրոնին։ Գիտնականներն ուսումնասիրել են Ռեդա-Վիդենբրուկում գտնվող Գերմանիայի խոշորագույն մսակոմբինատում կորոնավիրուսի բռնկումը։ Ռեդա-Վիդենբրուկի մսակոմբինատում մոտ 1500 մարդ է վարակվել կորոնավիրուսում։ Հունիսի վերջից շրջանում կարանտին էև հայտարարվել մինչև հուլիսի 30-ը։ Մի աշխատողից մի քանիսին կորոնավիրուսը փոխանցվել է 8 մ շառավղով: Վարակումը եղել է հիմնականում խոշոր եղջերավոր անասունների բաժանմունքում, որտեղ օդի շրջանառությունը և հովացումը տեղի են ունենում մինչև 10 աստիճան ջերմաստիճանում: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ աշխատանքային պայմանները՝ ցածր ջերմաստիճանը, մաքուր օդի վատ մատակարարումը և օդորակչի միջոցով օդի մշտական տեղաշարժը, ինչպես նաև ծանր ֆիզիկական աշխատանքը, նպաստել են մեծ հեռավորությունների վրա կորոնավիրուսների փոխանցմանը: Ըստ ուսումնասիրությունների՝ վերոնշյալ գործոնները վիրուսի տարածման հարցում որոշիչ են հիմնականում մսի կամ ձկների վերամշակման գործարաններում, ըստ այդմ՝ այդ վայրերում 1.5-ից 3 մ հեռավորությունը ակնհայտորեն բավարար չէ վարակի տարածումը կանխելու համար: Հուլիսի 25-ի դրությամբ Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 205,976 դեպք, դրանից մահվան՝ 9124, առողջացման՝ 189,908 դեպք։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |