Արցախում սեպտեմբերի 1-ից ոստիկանների աշխատավարձը կբարձրանա

Արցախում սեպտեմբերի 1-ից ոստիկանների աշխատավարձը կբարձրանա

PanARMENIAN.Net - Արցախում սեպտեմբերի 1-ից կբարձրանան ոստիկանների աշխատավարձերը։ Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ ՊԲ N զորամաս այցելության ժամանակ, որտեղ ծանոթացել է ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Այդ մասին ասվում է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

Նա նշել է, որ ոստիկանները պետք է գիտակցեն, որ Արցախի պաշտպանության բանակի հիմնական ռեզերվն են և պետք է պատրաստ լինեն, անհրաժեշտության դեպքում, իրականացնել մարտական խնդիրները։

«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում»,-ասել է նա:

Ինչպես Արցախի ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, Արցախի նախագահի հանձնարարականի համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---