Վրաստանում ադրբեջանցիները խմբով հարձակվել ու ծեծել են երիտասարդ հային27 հուլիսի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Սադախլո քաղաքում ադրբեջանցիները խմբով հարձակվել են ազգությամբ հայի վրա, ծեծել նրան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Aliq Media-ի լագրող Նորայր Գասպարյանը, փոխանցում է Jnews.am-ը։ «Սադախլոում ադրբեջանցիները խմբով հարձակվել ու ծեծել են երիտասարդ հայի, ապա թաքնվել դեպքի վայրից։ Միջադեպը տեղի է ունեցել տարածքային ոստիկանության կետի մոտ»,-նշել է լրագրողը։ Ըստ Գասպարյանի՝ դրսից կան մարդիկ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը։ Հուլիսի 12-ից 16-ի հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո աշխարհի մի շարք երկրներոմ սրվել են հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները։ Մասնավորապես՝ Լոնդոնում ու Լոս Անջելեսում բախումներ էին տեղի ունեցել հավաքների ժամանակ։ Մոսկվայում բախումների հետևանքով տասնյակ ձերբակալվածներ կան երկու կողմից էլ։ Ավելի վաղ այնտեղ ադրբեջանցիները հարձակվել էին միայնակ քայլող հայերի, հայկական պետհամաանիշով մեքենաների վրա։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը կոչ էր արել չտրվել ադրբեջանցիների սադրանքներին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |