Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա27 հուլիսի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է հաստատվել: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից: Ապաքինվել է ևս 5 պացիենտ։ Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության: Այսպիսով կորոնավիրուսով վարակի դեպքերն ընդհանուր առմամբ հասել են 215-ի, 153 հոգի արդեն հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է արվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 4774 փորձանմուշի հետազոտություն: Համաճարակի բռնկումից ի վեր Արցախում մահվան 1 դեպք է գրանցվել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |