ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի պատճառով կրկին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ԼՂՀ ՊՆ տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, հակառակորդը մանր տրամաչափի տարբեր տիպի զենքից, այդ թվում «Սեւ նետից» գնադկոծել է ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը հարավային (Հորադիզ), արեւելյան (Կուրոպատկինսկի), հյուսիս-արեւելյան (Թալիշի) եւ հյուսիսային (Գյուլիստանի) ուղղություններով: «ԼՂՀ ՊԲ համարժեք գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: Մարտական հերթապահություն վարող ստորաբաժանումները կորուստներ չեն կրել»,-ասել է Հասրաթյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---