Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Լեհաստանի մտադրությամբ

Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Լեհաստանի մտադրությամբ

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Լեհաստանի մտադրությամբ։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Պեյչինովիչ-Բուրիչը։

Լեհաստանի արդարադատության նախարարությունն արդեն հուլիսի 27-ից կսկսի կոնվենցիայից դուրս գալու գործընթացը։

Պեյչինովիչ-Բուրիչը Լեհաստանի այս քայլը «հսկայական նահանջ է» համարում կանանց պաշտպանության հարցում, գրում է Deutsche Welle-ն։

Լեհաստանի մտադրությունը քննադատության է արժանացել նաև Եվրախորհրդարանում։

«Ես սատարում եմ Լեհաստանի քաղաքացիներին, որոնք փողոց են դուրս գալիս՝ պահանջելու, որպեսզի հարգվեն կանանց իրավունքները»,- Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր Իրաչե Գարենա Պերեսը։

Լեհաստանում կոնվենցիայից դուրս գալն անհրաժեշտ է համարում պահպանողական «Օրենք և արդարություն» կուսակցությունը՝ Յարոսլավ Կաչինսկու նախագահությամբ։ Արդարադատության նախարար Զբիգնև Զեբրոն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ կոնվենցիան «ֆեմինիստական արար է նույնասեռական գաղափարախոսության արդարացման համար»։ Հուլիսի 24-ին Վարշավայում մոտ 2000 մարդ էր դուրս եկել փողոց՝ բողոքելով կառավարության մտադրության դեմ։

Լեհաստանը վավերացրել է Ստամբուլյան կոնվենցիան 2015-ին։ Այս կոնվենցիային Հայաստանը միացել է 2017 թվականին, սակայն այն դեռ պաշտոնապես չի վավերացվել ՀՀ-ում, բայց երկիմաստ մեկնաբանություն է ստացել։ Հասարակության որոշ շերտեր պայքարում են դրա վավերացման դեմ։

Ընթերցեք նաև․ Լեհաստանը դուրս կգա Ստամբուլյան կոնվենցիայի համաձայնագրից

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---