ՌԴ զինծառայողները մեծ զորավարժություններ են սկսել Հս. Կովկասում և Անդրկովկասում![]() 27 հուլիսի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավելի քան 5000 զինծառայող է մասնակցում Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում մեկնարկած երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժություններին։ «Կովկաս-2020» լայնածավալ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում զորաշարժ է տեղի ունենում Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում գտնվող Հարավային ռազմական շրջանի ռազմակայաններում։ Մոտոհրաձգային, տանկային և հրետանային զորամասերի գումարտակային մարտավարական խմբերը զորաշարժ են կատարել դեպի համազորային պոլիգոններ, որտեղ մարտական հրաձգությամբ ուսումնական առաջադրանքներ են կատարում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Օդային դեսանտն ապահովում են ՌՕՈւ և ՀՕՊ ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Մարտական հրաձգության այս փուլում գործարկվելու են «Տորնադո», «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Մստա-Ս», «Գվոզդիկա», «Ակացիա» ինքնագնաց կայանքների հրետանային դիվիզիոններն ու գումարտակները։ Հետախուզական կրակային համալիրների կազմում գործարկվելու են Տ-72Բ3, Տ-90 տանկեր և ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ։ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը խնդիր է դրել իրական ժամանակի ռեժիմով ապահովել զորավարժությունների տեսահսկողությունը բոլոր տարածքներում։ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ենթակայության տակ է գտնվում նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմակայանը։ Ընթերցեք նաև․ Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |