Նորվեգիայում թաղման բյուրոները փակման եզրին են․ Covid-ի դեմ պայքարը փրկել է բազմաթիվ այլ հիվանդների28 հուլիսի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում կորոնավիրուսի պատճառով թաղման բյուրոները մնացել են առանց աշխատանքի և դիմել պետությանը՝ օգնություն ստանալու նպատակով։ Պատճառը մահացության թվի անկումն ու թաղման արարողություններ անցկացնելուց հրաժարվելն է։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Լենդերի ընտանիքը, որը 3 սերունդ է արդեն զբաղվում է թաղման բիզնեսով, նշում է, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցներն աշխատել են ոչ միայն կորոնավիրուսի, այլև այլ վիրուսների դեմ․ «Հիվանդ և տարեց մարդկանց մի խումբ, որոնք նորմալ պայմաններում արդեն մահացած կլինեին, դեռ մեզ հետ են»։ Ընկերությունը հիմնականում մոտ 30 թաղման միջոցառում է իրականացրել մի ամսում, սակայն մարտին կարանտին հայտարարելուց հետո մի քանի շաբաթում դրանց թիվն իջել է 10-ից։ Պատճառը, սակայն, միայն հաճախորդների պակասը չէ, շատերը հրաժարվում են թաղման արարողություններ կազմակերպելուց՝ կապված վիրուսի տարածումը կանխելու, արարողության մասնակիցների թվի սահմանափակման և սոցիալական հեռավարություն պահելու անհնարինության հետ։ Հուլիսի 28-ի դրությամբ Նորվեգիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9132 դեպք, մահացել է 252, առողջացել՝ 8752 մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |