Եռաչափ մոդել՝ Ֆիրդուսի կառուցապատման նախագծից. 250 մ հետնիոտնային ճանապարհ ու նորակառույցներ28 հուլիսի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը եռաչափ կադրեր է հրապարակել, որտեղ ներկայացված է Երևանի կենտրոնում՝ Ֆիրդուսի թաղամասում նախատեսվող կառուցապատման աշխատանքների ընդհանուր պատկերը։ Սիսեռյանը հիշեցրել է, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք փոփոխություններ են արվել նախագծում։ «Նշել էինք, որ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը»,-գրել է նա։
Ավելի վաղ ակտիվիստները բարձրաձայնել էին, որ Հին Երևանի Ֆիրդուսի թաղամասի շենքերից մեկը քանդվում է։ Հետագայում քաղաքապետարանից հայտարարել էին, որ այն ոչ թե քանդվում, այլ տեղափոխում է։ Թաղամասի շուրջ ստեղծված աղմուկից հետո Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Ֆիրդուսի ծրագիրը կասեցնելը սաբոտաժ կլինի, այնտեղ մոտ 10,000 շինարար 3 տարի ժամկետով $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |