Չինաստանին մեղադրում են Covid-19-ի մասին տվյալները ոչնչացնելու մեջ28 հուլիսի 2020 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Բժիշկ Կվոկ Յունգ Ուենը Չինաստանի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի մասին տվյալները թաքցնելու, վիրուսի մասին փաստող տվյալների ոչնչացման մեջ, փոխանցում է PM-ն։ 2020-ի հունվարի 12-ին պրոֆեսոր Կվոկ Յունգ Ուենը կորոնավիրուս է ախտորոշել Ուհանից հազար կմ հեռավորության վրա գտնվող Շենչժեն քաղաքում ապրող ընտանիքի մոտ։ Ընտանիքի անդամներից մի քանիսը եղել են քաղաքում, որտեղ կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել, այդ պատճառով բժիշկը միանգամից հասկացել է՝ խոսքն ինչի մասին է, և նկատել, որ նոր վիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում։ Սակայն Պեկինից 8 օր է պահանջվել, որ իր ունեցած տվյալները կիսի աշխարհի հետ։ 2020-ի հունվարին Ուենն օգնել է հետաքննել վարակի դեպքերն Ուհանում։ Նա BBC-ին պատմել է, որ իր կարծիքով տեղի իշխանությունները թաքցրել են համաճարակի սկզբնական մասշտաբները՝ ոչնչացնելով ապացույցներն ու հետաձգելով կլինիկական հետազոտությունների պատասխանները։ Ուենը պատմել է, որ երբ իրենք գնացել են տեղի շուկա, այնտեղ արդեն ամեն ինչ մաքուր է եղել։ «Այդ պարագայում կարելի ասել՝ հանցագործության վայրը պաշտպանված է եղել և մենք չկարողացանք պարզել կոնկրետ ինչպես է վիրուսը մարդուն փոխանցվել»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղական իշխանությանը հրահանգված էր թաքցնել տեղեկությունը։ Կորոնավիրուսի համավարակն աշխարհում տարածվել է Չինաստանից։ Վարակի էպիկենտրոնը Չինաստանում հենց Ուհան քաղաքն էր։ Հուլիսի 28-ի դրությամբ աշխարհում վարակի դեպք հաստատվել է 16․5 մլն մարդ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |