Սբ Սոֆիայի արտեֆակտները կցուցադրվեն առանձին թանգարանում29 հուլիսի 2020 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Սոֆիայի բոլոր արտեֆակտները կցուցադրվեն Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում գտնվող հողային ռեգիստրի և կադաստրի տարածաշրջանային տնօրինությանը պատկանող պատմական շենքում, որը պետք է վերածվի թանգարանի, հայտնում է Hurriyet-ը: Ներկայումս շենքն ամբողջովին տարհանվում է, իսկ Սբ Սոֆիայի արտեֆակտների վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Ստամբուլի մշակույթի և զբոսաշրջության ղեկավար Կոսկուն Յըլմազը հայտնել է, որ թանգարան դառնալու համար նախատեսված այդ շենքը պատմական նշանակություն ունի։ «Թուրքական և իսլամական մշակույթի հայտնի թանգարանը գտնվում է շենքի հարևանությամբ»,- ասել է նա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսրության օրոք։ Այստեղ են թագադրվել բյուզանդական կայսրերը։ 1000 տարուց ավելի տաճարը եղել է քրիստոնեական ամենամեծ եկեղեցին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |