ՌԴ ԱԳՆ աղբյուր․ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում 3+2 հանդիպումը կարող է աշնանը կայանալ29 հուլիսի 2020 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահի (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների 3+2 ձևաչափով հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ կարող է աշնան սկզբին անցկացվել, եթե երկու պետութան հարաբերություններում իրավիճակը թույլ տա, նաև կորոնավիրուսի պանդեմիայի դինամիկան։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ աղբյուրի՝ «շփումները ԵԱՀԿ ՄԽ շրջանակում մշտական ռեժիմով են ընթանում, ամեն օր համանախագահների միջև»։ «Հիմա գլխավորն իրավիճակը լիցքաթափելն է, որը շարունակում է բավականին լարված մնալ Ադրբեջանի և ՀՀ սահմանին, ինչպես նաև ակտիվացնել դիվանագիտական հանգուցալուծման որոնումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում», - ասել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում։ Նա նշել է նաև, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։ Հուլիսի 29-ին Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսում՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Ընթերցեք նաև․ ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական գործակցության խնդիրները Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |