Գեյթս․ Մինչև 2020-ի վերջ Covid-19-ից մահացությունը կարող է էապես նվազել29 հուլիսի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2020-ի ավարտը կորոնավիրուսից մահվան դեպքերն էականորեն կարող են կրճատվել՝ շնորհիվ «թերապևտիկ դեղերի», հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, փոխանցում է CNBC-ն։ Գեյթսի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ թերապևտիկ դեղերն ավելի արագ են գործում, քան պաշտպանիչները։ «Այդ պատճառով, կարծում եմ, լավ շանսեր կան մինչև տարեվերջ բոլոր նոր միջոցների համատեղմամբ նվազեցնելու մահացության աստիճանը»,- ասել է նա։ Բիզնեսմենը կորոնավիրուսի բուժման համար արդյունավետ է համարել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը՝ նշելով, որ այն նվզեցնում է մահվան ռիսկը ծանր հիվանդների մոտ։ Գեյթսի խոսքով՝ դեղն օգտագործելուց հետո դրա թերապևտիկ ազդեցությունն ավելի շուտ կարելի է նկատել, քան պաշտպանիչը։ Գեյթսը նաև ասել է, թե ԱՄՆ-ում կորոնավիրուսի թեստերի մեծ մասը «ժամանակի և փողի անմիաստ վատնում են», քանի որ մարդիկ ստիպված են սպասել մի քանի օր, որպեսզի ստանան արդյունք։ «Այժմ, երբ դուք սպասում եք 3-ից ավելի օր, երբեմն նույնիսկ շաբաթ, որպեսզի ստանաք թեստի արդյունքները, ոչ ոք չպետք է դրա համար նույնիսկ մեկ դոլար վճարի։ Դա խենթություն է։ Դուք պետք է այն որքան հնարավոր է շուտ ստանաք, որպեսզի վարակակիրները փոխեն իրենց վարքի մոդելն ու չկարողանան վարակել մյուսներին»,- հայտարարել է նա։ Դեռ մայիսին այդ դեղամիջոցի օգտագործումն ԱՄՆ-ում թույլատրվել էր, 4-ամսյա փորձարկումներից հետո այն ամենաադյունավետն էր համարվել եղած դեղամիջոցներից։ Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի վարակը հաստատվել է 16․7 մլն-ից ավելի մարդու մոտ, 660,000-ից ավելի մարդ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |