Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք կա29 հուլիսի 2020 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ մեկական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Այդ մասին տեղեկացրել է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքի անդամների մոտ: Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 5201 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր վարակից մահվան 1 դեպք է գրանցվել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |