Apple-ը 10 տարին անընդմեջ գլխավորել է Forbes-ի՝ ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը29 հուլիսի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 100 ամենաթանկ ապրանքանիշերի ամենամյա վարկանիշը: Արդեն 10-րդ տարին անընդմեջ այն գլխավորում է Apple-ը, փոխանցում է «Դոժդը»։ Առաջին 5 հորիզոնականը զբաղեցնում են այն ընկերությունները, որոնք նախորդ տարի ևս լավագույն հնգյակում էին․ ցանկը $241․2 մլրդ-ով գլխավորում է Apple-ը, ընկերությանը հաջորդում է Google-ը ($207․5 մլրդ), Microsoft-ը ($162․9), Amazon-ը ($135․4) և Facebook-ը ($70․3)։ Ամենաթանկ ապրանքանիշերի լավագույն տասնայկում են հայտնվել նաև Coca-Cola-ն, Disney-ը, Samsung-ը, Louis Vuitton-ը և McDonald’s-ը: 2020-ին այս ցանկից դուրս են եկել Phillips, Hewlett Packard Enterprise և Kellogg’s ապրանքանիշերը, ավելացել՝ Nintendo-ն, Hennessy-ն, Burger King-ը և AXA-ն։ Վարկանիշային աղյուսակում ընդգրկված բրենդերի ընդհանուր արժեքը 2․33-ից 2․54 տրլն դոլարի միջակայքում է։ Ընկերությունների կեսից ավելին ԱՄՆ-ում են, կան նաև գերմանական՝ 10, ֆրանսիական՝ 9, ճապոնական 6 և շվեյցարական 5 ընկերություն։ Forbes-ն ամենաթանկ ընկերությունների վարկանիշային ցանկը կազմելիս ուսումնասիրել է միջազգային 500 ապրանքնաիշ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |