30.7 մլն դրամի յուրացում՝ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի բաժանմունքներում

30.7 մլն դրամի յուրացում՝ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի բաժանմունքներում

PanARMENIAN.Net - 2013-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով, իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր 17 անձանց ձևականորեն ներգրավելով ՊՈԱԿ-ի աշխատանքներում, այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարներից ստացել են աշխատավարձի գումարներ՝ ամսական 60,000-75,000 դրամի չափով: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Հիշյալ պաշտոնյաները, 2014-ից մինչև 2020-ի հուլիս օդերևութաբանական ստորաբաժանումներում աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար կազմել և շրջանառության մեջ են դրել կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում կազմակերպության բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն դուրս է գրվել ընդհանուր, առանձնապես խոշոր չափերի մոտ 30,700,000 դրամի գումար, արդյունքում դա յուրացվել է:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով) և ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթերի կեղծումը, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---