Eurocontrol. ՀՀ օդային երթևեկությունը հուլիսին 2019-ի համեմատ նվազել է մոտ 90%-ով![]() 29 հուլիսի 2020 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նկատվել է եվրոպական մայրցամաքում օդային երթևեկության կտրուկ անկում։ Eurocontrol-ի տվյալներից երևում է, որ հուլիսին տարեկան կտրվածքով թռիչքները կրճատվել են մոտ 90%-ով։ Չնայած Eurocontrol-ը (Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը) ԵՄ գործակալություն չէ, Եվրահանձնաժողովը լիազորել է «Միասնական Եվրոպայի երկինք» նախագծի համակարգողի գործառութները։ Կազմակերպության գործունեության հիմնական նպատակն օդային երթևեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգի հիմնումն է: Eurocontrol-ը հրապարակել է յուրաքանչյուր երկրի օդային երթևեկության շաբաթական տվյալները։ Կազմակերպության ներկայացուցիչը PanARMENIAN.Net ին բացատրեց, որ դրանք չեն ներառում երկրի օդային տարածքով իրականացվող և տարանցիկ թռիչքները։ Տվյալները ցույց են տալիս, որ 2020-ի 30-րդ շաբաթվա ընթացքում (հուլիսի 20-26-ը) օդային երթևեկությունը Հայաստանում նվազել է 88%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 29-րդ շաբաթվա ընթացքում (հուլիսի 13-19-ը) ՝ 89%-ով, իսկ 28-րդ շաբաթվա ընթացքում (հուլիսի 6-12-ը)՝ գրեթե 91%-ով: «Դեպի որոշակի երկրներ և երկրներից թռիչքների հավանական զարգացումների պայմաններում կարելի է ակնկալել, որ դա մեծապես կախված է լինելու ճանապարհորդական սահմանափակումներից, որոնք սահմանված են երկրներում»,- նշեց կազմակերպության ներկայացուցիչը։ Մարտի կեսին Հայաստանում արտակարգ դրություն սահմանվեց՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Թեև ավիափոխադրումները գրեթե դադարեցվել են, մի շարք չարթերային թռիչքներ են կազմակերպվել ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |