Անվճար ուսման հնարավորություն Եվրասիա համալսարանում՝ բարձր միավորներով բուհ չընդունվածներին29 հուլիսի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Եվրասիա միջազգային համալսարանը միասնական քննությունների արդյունքներով 13-15 միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած բոլոր դիմորդներին կընդունի հեռակա համակարգ ուսման վարձավճարի արտոնյալ պայմաններով` 50% զեղչի հնարավորությամբ, իսկ 16-20 միավոր վաստակած ուսանողները կսովորեն անվճար։ Համալսարանից հայտնում են, որ հեռակա համակարգում սովորող բոլոր դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու առկա համակարգի դասերին՝ լիարժեք օգտվելով առկա համակարգում ուսումնառելու հնարավորությունից։ Ուսման վարձի արտոնությունները, ըստ միասնական քննության արդյունքների, սահմանված են նաև երկկողմանի ծնողազուրկ, կամ հաշմանդամություն ունեցող, կամ վերջին 2 տարում բանակից զորացրված, կամ սահմանամերձ բնակավայրերից, կամ միակողմանի ծնողազուրկ, կամ հեռավոր (120 կմ և ավելի) բնակավայրերից դիմորդների համար։ 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու միայն մեկ միասնական քննություն է անցկացվել, ԿԳՄՍՆ-ն նաև հայտարարել էր, որ բուհ ընդունվելիս այսուհետ գերակա է լինելու առաջին հայտի սկզբունքը։ Միասնական քննությունների արդյունքում առաջին հայտով չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները մի քանի օր բողոքի ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով ֆակուլտետներում տեղեր ավելացնել կամ վերանայել առաջին հայտնին նախապատվություն տալու սկզբունքը, ինչի արդյունքում բազմաթիվ դիմորդներ բարձր միավոներ են ստացել, բայց բուհ չեն ընդունվել։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |