Թուրքիայում սոցցանցերը վերահսկող օրենքների փաթեթ են ընդունել29 հուլիսի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) մշակած «սոցմեդիայի կանոնակարգման մասին» օրենքի փաթեթի նախագիծը։ 10 հոդվածից բաղկացած փաթեթն ընդունվել է Մեջլիսի լիագումար նիստում։ Նախագծով մի շարք կանոնակարգումներ են մտցվելու համացանցի թուրքական հատվածում ծառայություններ մատուցող սոցիալական ցանցերի գործունեության մեջ։ Ըստ այդմ՝ բոլոր այն սոցցանցերը, որոնք Թուրքիայի տարածքից կունենան օրական առնվազն 1 մլն այցելություն, պարտավոր են լինելու այդ երկրում մշտական ներկայացուցիչ տեղակայել։ Այս պարտավորությունը չկատարող սոցցանցերի հասանելիությունը Թուրքիայի տարածքում կսահմանափակվի սկզբում 50, ապա՝ 95 տոկոսով, գրում է Ermenihaber-ը։ Այսուհետ ֆիզիկական անձինք ևս կարող են դիմել սոցցանցային ծառայություն մատուցողներին անթույլատրելի բովանդակության հեռացման կամ հասանելիության արգելքի պահանջով։ Ծառայություն մատուցողը պարտավոր է լինելու սահմանված ժամկետում դրական կամ բացասական պատասխան տալ դիմողներին։ Հակառակ դեպքում, տուգանքներ են սպառնում։ Դրանք 10,000 թուրքական լիրայից կարող են հասնել մինչև 1 մլն լիրայի (146,000 դոլար)։ Այն սոցիալական ցանցերը, որոնք սահմանված ժամերի ընթացքում չեն հեռացնի դատարանի կողմից հակաօրինական ճանաչված բովանդակությամբ հրապարակումները, ստիպված կլինեն փոխհատուցել դրանից բխող վնասները։ Ծառայություն մատուցող սոցցանցերը պարտավոր են լինելու նաև Թուրքիայի օգտատերերի տվյալները պահել այդ երկրի ներսում։ Սահմանված որևէ պահանջի չկատարման դեպքում սոցցանցերի հասանելիությունը կարող է երկրում մինչև 95 տոկոսով արգելափակվել։ Առերևույթ հանցակազմ պարունակող հրապարակումների դեպքում հասանելության սահմանափակումը կարող է փոխարինվել այդ հրապարակումները հեռացնելու որոշմամբ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |