Հարցում. Վրացիների 10%-ը կորոնավիրուսի տարածումը կապում է 5G-ի հետ![]() 29 հուլիսի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում NDI-ի՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած հարցման յուրաքանչյուր 10-րդ մասնակիցը կորոնավիրուսի տարածումը կապում է 5G տեխնոլոգիայի հետ։ Հարցին՝ արդյոք համաձայն եք, որ 5G-ն կապված է կորոնավիրուսի տարածման մետ, 45%-ը պատասխանել է՝ ոչ, 16%-ը չի լսել այդպիսի տեխնոլոգիայի մասին, իսկ 30%-ն ասել է, որ չգիտի, գրում է Apsny.ge-ն։ Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը՝ հարցին, թե «համարո՞ւմ եք արդյոք, որ որևէ երկիր գիտակցաբար կեղծ տեղեկություններ/ ապատեղեկատվություն է տարածում Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ», 29%-ը դրական է պատասխանել, 35%-ը համամիտ չի եղել, իսկ 36%-ը՝ չգիտի։ Հարցի, թե եթե ընդունում են, որ որևէ երկիր կարող է ապատեղեկատվություն տարածել, ապա որ երկիրը դա կարող է լինել, մասնակիցների 27%-ը Հայաստանն է նշել։ Նույն հարցին 36%-ը պատասխանել է, որ չգիտի, 33%-ը ՌԴ-ն է նշել, 11%-ը՝ Չինաստանը, 6%-ը՝ ԱՄՆ-ն, 4%-ը՝ ԵՄ երկրները, 3%-ը՝ Ադրբեջանը, 2%-ը՝ Թուրքիան։ Հետազոտությունն անցկացվել է հունիսի 26-30-ը։ Երկրի ամբողջ տարածքում հարցմանը մասնակցել է 1500 մարդ։ Հարցերը տրվել են հեռախոսակապի միջոցով՝ համարները պատահականության սկզբունքով են ընտրվել։ Հարցազրույցն անցկացվել է վրացերեն, ադրբեջաներեն, հայերեն ու ռուսերեն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |