Հորդանանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ դիտողություններ լսելու ՀՀ-ին զենք վաճառելուց հետո Բաքվի խոսքերի համար![]() 30 հուլիսի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ի ուշ երեկոյան Հորդանանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանի դեսպան Ռասիմ Ռզաևը։ Կանչը հաջորդել է հուլիսի 27-ին Բաքվում Հորդանանի դեսպանին կանչելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը: Այս մասին հայտնում է Ahram.org-ը։ ԱԳՆ-ն զարմանք է արտահայտել Հորդանանի դեսպանին կանչելու մասին հայտարարության վերաբերյալ, քանի որ նրան ասել են, որ հանդիպումը քննարկում է, ոչ թե «կանչ»։ Նախարարությանը նաև զարմացել են ադրբեջանցի պաշտոնյաների դիտողությունները, թե «Հորդանանը զենք է արտահանում Հայաստան»: Հորդանանի պաշտպանական արդյունաբերության մասնավոր ընկերությունների համար «կա բաց միջազգային շուկա», և այդ ընկերություններն աշխատում են միջազգային օրենքներով և սահմանափակումներով: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հորդանանը ՌՊԳ-32 նռնականետ է վաճառել Հայաստանին: Ինչից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Ղոշեհին կանչվել է նախարարություն և ասել է, որ ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի մտահոգությանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |