Covid-19-ից մահվան ռիսկը 27%-ով բարձր է ավելորդ քաշ ունեցողների մոտ![]() 30 հուլիսի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Հայաստանի մեծահասակների 51.9%-ն (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում) ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդիր ունի: OpenSAFELY ուսումնասիրությունն անդրադարձել է ավելի քան 12 մլն էլեկտրոնային գրառման. 5683 մահվան ելքով հիվանդներից 29%-ն ունեցել է գերքաշ, իսկ 33%-ը` գիրություն: Հետազոտությունը վկայում է, որ Covid-19-ից մահվան ռիսկը 27%-ով բարձր է ավելորդ քաշ ունեցողների մոտ և կրկնակի բարձր է այն պացիենտների մոտ, ում մարմնի քաշի ինդեքսը 40-ից բարձր է: Ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը ցածր տարիքային խմբերում համեմատաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, իսկ 40-49 տարիքային խմբից սկսած՝ կանանց շրջանում։ 30-49 տարիքային խմբում կանանց շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման ցուցանիշը կտրուկ աճում է՝ հասնելով 71․9%-ի։ Ճարպակալում ունեցող մարդիկ հաճախ ունեն միանգամից 3-4 հիվանդություն, այդ իսկ պատճառով նրանք ավելի դժվար են դիմադրում ինֆեկցիաներին։ Ինչ վերաբերում է Covid-19–ին, ապա որոշ երկրների գիտնականների տվյալներով՝ բարձր աստիճանի ճարպակալման ժամանակ շնչառության խորության և թոքերի աշխատող ծավալի նվազեցումը ևս նպաստում են թոքաբորբի արագ զարգացմանը։ Covid-19 համավարակի պայմաններում ձեռնարկված սահմանափակումները լուրջ մարտահրավեր են ֆիզիկական ակտիվության և առողջ սնուցման հասանելիության նվազման առումով, որոնք նպաստում են ճարպակալման առաջացմանը, հետևաբար և' շաքարային դիաբետի, և' սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Այս առումով խիստ կարևորվում է այս ընթացքում առողջապահական համակարգերի կողմից ՈՎՀ կանխարգելման և վերահսկման հարցերին պատշաճ ուշադրություն դարձնելը: Փաստերը վկայում են, որ ոչ վարակիչ հիվանդություն ունեցող մարդիկ առանձնապես խոցելի են Covid-19-ի նկատմամբ: Մինչ այժմ աշխարհում իրականացված ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ ճարպակալումը SARS-CoV-2 վարակի հետևանքով մահվան ելքերի և հիվանդության ավելի ծանր դեպքերի ռիսկի գործոն է: Մոտ 500,000 պացիենտի հետ կատարված հետազոտության տվյալներով` հոսպիտալացված 340 հիվանդից 44%-ն ունեցել է գերքաշություն, իսկ 34%-ը` գիրություն: Այսպիսով, ուսումնասիրությունները փաստում են ավելորդ քաշի և հիվանդության ծանրության միջև կապը: Ավելցուկային քաշի և ճարպակալման նվազեցման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է. ● պահպանել շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն, ● սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, ● հրաժարվել ծխախոտից, ● պահպանել ռացիոնալ և առողջ սնուցման կանոնները՝ սահմանափակել շաքարի, գազավորված ըմպելիքի և աղի օգտագործումը, ● նախապատվությունը տալ բանջարեղենային սննդին, օրական օգտագործել առնվազն 450 գրամ միրգ և բանջարեղեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |