Սոցբնակարանային ֆոնդի կացարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալները կվճարվեն30 հուլիսի 2020 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կվճարի պետությունը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը կսահմանի փոխհատուցման չափ՝ պայմանավորված շահառուների թվի և ծառայությունների սակագների փոփոխությամբ։ 2020-ին յուրաքանչյուր շահառուի տրամադրվող գումարի չափը կազմում է 144,000 դրամ, այն անկանխիկ եղանակով բանկ կփոխանցվի այդ նպատակով բացված հաշվեհամարին։ Գումարը կանխիկացնել կամ այլ նպատակով օգտագործելն արգելվում է։ Նախարարի խոսքով՝ նպատակն է մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը: «ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ»,– հայտնել է նախարարը։ Մինչև այս սոցիալական տունը միայնակ թոշակառուներին տրամադրում էր միայն կացարան, երբեմն էլ` սոցիալական որոշ ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր |