Երևանում 31-ամյա կինը մեղադրվում է իր նորածնին աղբանոցը նետելով սպանելու մեջ![]() 30 հուլիսի 2020 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Երևանում 31-ամյա կինը ձերբակալվել է իր նորածնին սպանելու կասկածանքով․ նա երեխային աղբանոցն է նետել։ Հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի 31-ամյա բնակչուհի: Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս ավելի վաղ իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է աղջիկ երեխայի և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՔՕ 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանում։ Միայն 2020-ի հուլիսին ՀՀ-ում նորածնի վաճառքի 4 դեպք է բացահայտվել։ Վերջինով դեռ 2018-ին Գյումրիի բնակչուհին իր նորածին երեխային 1,200,000 դրամի դիմաց վաճառել է երևանցի ամուսիններին։ Կինն ամուսնուն և սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել, թե երեխան մահացել է: Բացի այդ, արդեն 2020-ի հուլիսին Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջկա էր գնել 1500 դոլարով։ Ավելի վաղ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում 37-ամյա մի տղամարդու հետ պայմանավորվել էր ծննդաբերությունից հետո երեխային գումարի դիմաց հանձնել նրան, կինը ստացել էր 350,000 դրամ, հանձնել նորածնին, ապա փոշմանել և հետ վերցրել երեխային։ Բացի այդ, Արտաշատում կինը փորձել էր 50,000 դրամով վաճառել իր նորածին երեխային։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |