Երևանի նախկին զինհոսպիտալի շենքը կօտարվի. Տեղում հյուրանոց կկառուցվի![]() 30 հուլիսի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը կօտարի Երևանի Օրբելի փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքը, այն աճուրդի կհանվի ու տեղում հյուրանոց կկառուցվի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ շենքն ու հողամասն օտարվելու են մրցութային աճուրդով։ «Երևանի զարգացման տեսլականով պայմանավորված` որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի` տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով»,- ասել է Պապիկյանը։ Գույքի գնահատված արժեքը 7․7 մլրդ դրամ է։ Օտարվելու է ոչ միայն հոսպիտալի չգործող շենքը, այլև 2013-ից դրան կից գտնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը, որը գործում է հոսպիտալի նախկին շենքերից մեկում։ Ըստ որոշման՝ գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացվող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով և հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ և ձախ հատվածամասերում մինչև 12 հարկանի շինություններ կառուցելու։ Աճուրդի սահմանված պայմանների համաձայն` առաջին մրցույթի ժամանակ չվաճառվելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվելու է 3–ամսյա պարբերականությամբ։ Յուրաքանչյուր նոր աճուրդի ժամանակ գույքի արժեքը նվազելու է 10%-ով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |