The Jerusalem Post. Իսրայելը կարող է մերժել Թուրքիային սպառազինության մատակարարման հարցում 3 փետրվարի 2009 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը կարող է մերժել Թուրքիային սպառազինության մատակարարման հարցում: Այդ մասին գրում է The Jerusalem Post թերթը: Հրատարակողների կարծիքով, իսրայելա-թուրքական հարաբերություններում առաջացած լարման հետ մեկտեղ կարող է վերանայվել նաեւ համագործակցությունը այլ ոլորտներում, առաջին հերթին` ռազմական: «Իսրայելի պաշտպանության նախարարությունը դիտարկում է Թուրքիային սպառազինություն մատակարարելուց հրաժարվելու հնարավորությունը: Թել-Ավիվում աճում է անհանգստությունն այն առիթով, որ թուրք զինվորականները կարող են կորցնել իրենց իշխանությունն ու ազդեցությունը կառավարությունում, իսկ չափավոր արաբական երկրները եւ Թուրքիան հույս ունեն ամրապնդելու իրենց կապերը: Ինչպես մենք սպառազինություն չենք վաճառում Հորդանանին ու Եգիպտոսին, նույնանման որոշում կարող է կայացվել նաեւ Թուրքիայի առնչությամբ»,- նշեց թերթի աղբյուրը Իսրայելի կառավարությունում:Պաշտպանության նախարարությունը անհանգստացած է նրանով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների դիվանագիտական ճգնաժամը կարող է հանգեցնել նաեւ նրան, որ Անկարան չեղյալ հայտարարի Թուրքիայի օդային տարածքով իսրայելյան ՌՕՈՒ տված թռչելու թույլտվությունը: Թեեւ Իսրայելի ՊՆ-ը պատրաստվում է վերանայել իր հարաբերությունները Անկարայի հետ, մյուս նախարարությունները անհանգստություն են հայտնում երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների կրճատման առիթով: Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ տնտեսության ոչ ռազմական ոլորտին բաժին է ընկնում գրեթե $4 միլիարդ, որը կազմում է Իսրայել կատարվող թուրքական ներկրման 60%: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |