Գերմանիայում ադրբեջանցիները հարձակվել են հայի բարի վրա, կոտրել պատուհանները![]() 30 հուլիսի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-իգիշերը Գերմանիայի Քյոլն քաղաքում 20-30 դիմակավորված անձինք աթոռներ են նետել և կոտրել հայ գործարարին պատկանող նարգիլեի բարի պատուհանները: Այս մասին հայտնում է Haypress-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվածները կեսգիշերին նախքան բարի տարածք մտնելը հավաքվել են փոքր խմբերով։ Սեփականատիրոջ խոսքով՝ դիմակավորված անձինք ներկայացրել են որպես ադրբեջանցիներ և հարցրել, թե արդյոք նա հայ է: Նրանք այնուհետև փորձել են ներխուժել բար ՝ կոտրելով պատուհաններն աթոռներով: Ոստիկաններն ասում են, որ կա զգալի գույքային վնաս, բայց չեն մանրամասնում: Իրավապահ մարմինները ենթադրում են նաև, որ դեպքն ունի քաղաքական դրդապատճառներ։ Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Ավելի վաղ հրկիզվել էր ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Իսկ հուլիսի 23-ի կեսգիշերին անհայտ անձինք հրկիզել էին Գերմանիայում հայկական դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։ ՀՀ ԱԳՆ-ն արտերկրի հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների սադրանքներին և միջադեպերի դեպքում կապվել երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և իրավապահ մարմինների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |