Իրանը կվճարի սխալմամբ խոցված ուկրաինական բոինգի ուղևորների ընտանիքներին31 հուլիսի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Իրանը համաձայնել է փոխհատուցել 2020-ի հունվարին սխալմամբ ուկրաինական քաղաքացիական Boing-737-ը խոցելու համար։ Այս մասին, «Վեդոմոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Իրանում ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին։ Boeing 737-ը հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո սխալմամբ խոցվել էր Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրթիռով։ Իրանի ՀՕՊ ստորաբաժանումն այն Իրանի օդային սահմաններն անօրինական հատած ամերիկյան ինքնաթիռի տեղ էր դրել։ Մահացել էր 176 մարդ։ Մուսավին նշել է, որ Իրանը կատարվածի համար պատասխանատվություն է կրում։ Նրա խոսքով՝ բանակցությունները զոհված ուղևորների հարազատներին վճարելու շուրջ դեռ շարունակվում են, սակայն վճարումը միանգամից չի լինի։ Այն պահանջում է բազմաթիվ իրավաբանական և տեխնիկական խնդիրներ լուծել։ Իրանը հուլիսի կեսերին ինքնաթիռի սև արկղերը փոխանցել էր Ֆրանսիային։ Երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալության զեկույցի համաձայն՝ ավիավթարի պատճառները եղել են մարդկային սխալն ու ՀՕՊ հրամանատարական կետի և զենիթահրթիռային համալիրի միջև կապի բացակայությունը։ Photo. Reuters Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |