Վանեցյանն ԱԱԾ-ում էր. Հրաժարվել է բացատրություն տալ գործի մասին![]() 31 հուլիսի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարվել է Ազգային անվտանգության ծառայությունում ընթացող քննության շրջանակում բացատրություն տալուց, նշելով, որ որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ինքը Վանեցյանը՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո. նա գործը որակել է «անհեթեթ»։ Կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հրապարակել է ԱԱԾ ծանուցագիրը, ըստ որի Վանցեյանն ԱԱԾ է կանչվել «ՀՀ ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների խախտմամբ ԱԱԾ պաշտոնյա նշանակելու վերաբերյալ նախապատրաստվող նյութերի շրջանակում։ Ըստ Վանեցյանի՝ նա 2018-ին ԱԱԾ-ում աշխատանքի է վերականգնել նախկին աշխատակիցներից մեկին, որը, ԱԱԾ մեկնաբանմամբ, իրավունք չուներ այդ պաշտոնում աշխատելու։ Վանեցյանը նշել է, որ օրենքի խախտում չի եղել։ Armlur.am-ն ավելի վաղ իր աղբյուրներին հղումով գրել էր, թե Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրգործ, որը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը և պետբյուջեին հասցված վնասներին։ https://armlur.am/1028028/ Բաբայանը հայտարարել է, որ Վանեցյանի նկատմամբ իրականացվում է «քաղաքական փնթի հետապնդում»։ 2019-ի սեպտեմբերի 16-ին Վանեցյանը հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և ավելի ուշ ստեղծել «Հայրենիք» կուսակցությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |