iPhone-ի նոր մոդելները մի քանի շաբաթ կուշանան![]() 31 հուլիսի 2020 - 11:53 AMT PanARMENIAN.Net - iPhone-ի նոր մոդելները 2020-ին սովորականից մի քանի շաբաթ ուշ կթողարկվեն, հայտարարել է Apple-ի ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին, փոխանցում է Lifehacker-ը։ Հնարավոր է՝ խոսքը վաճառքում նոր հայտնվելիք՝ iPhone-ի մոդելների մասին է, որոնք ավանդաբար ներկայացվում են սեպտեմբերի սկզբին։ Որոշ աղբյուրներ նշում են, որ սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերի 8-ին, սակայն գնել այն կարելի է ոչ շուտ, քան հոկտեմբերի 2-ին։ Ինքը՝ Մաեստրին հապաղման պատճառ չի նշել, սակայն ենթադրվում է, որ այն կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ։ Չինաստանում մատակարարներն ու գործարաններն աշխատել են ընդհատումներով, ինչը կարող էր ազդել ժամկետների վրա։ Ըստ երևույթի, սպասվում է 4 նոր սմարթֆոն։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |