ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կաշխատի գործընկերների, այդ թվում՝ Անկարայի հետ, տարածաշրջանում լարվածության աճը զսպելու![]() 31 հուլիսի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին, հաշվի առնելով վերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, և տրամադրված է հետագայում ևս գործընկերների, այդ թվում Թուրքիայի հետ, աշխատել լարվածության նոր ալիքը զսպելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է անում մյուս տարածաշրջանային դերակատարներին զսպվածություն դրսևորել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների ֆոնի վրա, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք զսպվածության կոչ ենք անում բոլոր կողմերին, այդ թվում իրենց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- ասել է նա։ Զայցևն անդրադարձել է նաև հուլիսի 29-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններին։ «ՌԴ-ում մեծապես մտահոգված են մեզ բարեկամ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին սրացմամբ։ Վստահ ենք, որ բազմամյա ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես ցանկացած այլ տարաձայնություն միջազգային ասպարեզում, հարկավոր է լուծել բացառապես դիվանագիտական բանակցությունների միջոցով․․․ ՌԴ ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ թույլ չտալու համար հետագա սրացում, այդ թվում օպերատիվ գործակցելով տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ»,- ասել է Զայցևը։ Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ, ինչպես նաև վերջին շփումները Թուրքիայի հետ՝ նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով։ Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք ադրբեջանական զորավարշություններին մասնակցում է մոտ 5000 զինծառայող, 150 միավոր զրահատեխնիկա, մինչև 150 միավոր հրետանի և ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև մինչև 30 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու սարք։Վարժանքներն անցկացվում են Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում և կտևեն մինչև օգոստոսի 10-ը։ Իսկ զորավարժությունների ցամաքային փուլն անցկացվելու է օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում և Բաքվում։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |